19769 դիտում
20:48 21-07-2014
26-ամյա վարորդը «Կարմիր խաչի» հարևանությամբ Volkswagen-ով «փաթաթվել է» էլեկտրասյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ 26-ամյա Բենիամին Խաչատրյանը վարելով Volkswagen Passat մակնիշի 11 TT 177 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Կարմիր Խաչի հարևանությամբ դեպի Վանաձոր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները և սպայական ջոկի տեսուչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում վարորդը ասում էր, որ ինչ-որ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել իր առջև, և ինքը խույս տալով նրանից չի կարողացել կառավարել ավտոմեքենան, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը: Դեպքի վայր է ժամանել նաև «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Նախնական տվյալներով Volkswagen Passat մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.800.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 73.000 դրամ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+