2130 դիտում
11:15 22-07-2014
Հարություն Քուշկյանը հանդիպել է Արցախյան պատերազմի ընթացքում տեսողությունը կորցրած հաշմանդամ ազատամարտիկներին
ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Լուսաբաց» հասարակական կազմակերպության գրասենյակ: Ողջունելով ներկաներին նա պատրաստակամություն է հայտնել աջակցել նրանց` ստանալու որակյալ և մատչելի բուժօգնություն:
«Լուսաբաց» հասարակական կազմակերպության անդամները տեսողական խնդիրներ ունեցողներն են: Նրանց կողմից բարձրացված խնդիրները վերաբերում էին բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներում կազմակերպելու, իրականացված վիրահատությունների դիմաց կատարված վճարների փոխհատուցման հարցերին:
Նախարար Քուշկյանը նշել է, որ առողջապահության նախարարությունն այսուհետ առավել ուշադրություն կդարձնի հատկապես առավել կարիքավորներին, իսկ անհրաժեշտության դեպքում կկարգավորվի նաև իրավական դաշտը:
Ինչ վերաբերում է ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններից օգտվելու ժամանակ առաջացած հերթերին, նախարարը նշել է, որ նմանատիպ խոչընդոտները կկարգավորվեն հատուկ հրամաններով, որը հնարավորություն կտա օգտվել ծառայություններից արտահերթ:
Քննարկվել են նաև պետության կողմից տրվող անվճար դեղերի, մասնավորապես հիմնական դեղերի ցանկում ընդգրկված և դրանց փոխարինողների հետ կապված բազմաթիվ հարցեր: Նախարարը այս առնչությամբ հավաստիացրել է ներկաներին, որ վերջին շրջանում ԼՂՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերում բացառապես որակյալ դեղորայք, որոնք և հատկացվում են հիվանդներին:
Հարցին, որպեսզի ՀՀ-ում պարբերաբար բուժում ստանալու ցուցված հիվանդները յուրաքանչյուր անգամ չդիմեն նախարարություն ուղեգիր ստանալու նպատակով, նախարարը պատասխանեց, որ կվերանայվեն գործող կարգերը և հարցին կտրվի համապատասխան լուծում:
Հանդիպման ավարտին նախարար Քուշկյանը հավաստիացրել է, որ առողջապահության նախարարությունը կանգնած է իրենց կողքին և պատրաստ է աջակցել ցանկացած հարցում:
Նմանատիպ նյութեր
7666 դիտում
15:50 14-03-2014
ՀՀ առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը նշանակվել է ԼՂՀ առողջապահության նախարար
4959 դիտում
21:01 14-03-2014
Ինչո ՞ւ է Հարություն Քուշկյանը դուրս է եկել ԲՀԿ-ից
Այս բաժնից
1081 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1006 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
847 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու