211652_close_icon
views-count5394 դիտում article-date 16:09 22-07-2014

Լևոն Հայրապետյանին տեղափոխել են «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ. նա առողջական լուրջ խնդիրներ ունի

Հայ բարերար Լեւոն Հայրապետյանին, ում Մոսկվայում կալանավորել էին, տեղափոխել են «Матросская тишина» քրեակատարողական հիմնարկ: Սակայն նրա առողջական վիճակը լավ չէ եւ համաձայն Ռուսաստանի Դաշնությունում գործող օրենքի՝ նրա հիվանդությունը ներառվում է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում դատարանն իրավունք չունի կալանքի ենթարկել քաղաքացուն: Այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արթուր Սաֆարյանը, ում հաջողվել է տեսակցել Լեւոն Հյարապետյանին: Լ. Հայրապետյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի տնային կալանքով կամ իրենց պաշտպանյալին տեղափոխեն հիվանդանոց: Հիշեցնենք, որ Լ. Հայրապետյանը ձերբակալվել է հուլիսի 15-ին՝ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Նիցցայից: Ձերբակալությունը կատարվել է նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի ցուցմունքի հիման վրա, ով ցմահ ազատազրկման է դատապարտվել ծանր հանցագործություններ կատարելու համար: Սպասվում է, որ հուլիսի 24-ին հետաքննությունը հայազգի գործարարին պաշտոնական մեղադրանք կառաջադրի: Իսկ մինչ այդ, գործի շրջանակներում կալանք է դրվել «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վրա, որի արժեքը գերազանցում է 300 մլն ռուբլին: Լևոն Հայրապետյանին կասկածում են դրամական միջոցները վատնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի յուրացնելու մեջ: Վերջինս, սակայն, չի ընդունում իր մեղքը և հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:

Նմանատիպ նյութեր