Մասիսի քաղաքապետի գլխավորությամբ հերթական անգամ մեծարվեցին արցախյան պատերազմներում նահատակված մասիսցի լեգենդները. միջոցառման գլխավոր հերոսների մեջ էր 16 ռեկորդների հեղինակ մասիսցի 9-ամյա Դավիթը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այն, որ վերջին տարիներին Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի գլխավորությամբ մեծ առաջընթաց է արձանագրվել Մասիս քաղաքում և վարչական բնակավայրերում կանաչ գոտիների, խաղահրապարակների ստեղծման, շենք-շինությունների հիմնովին վերանորոգման, աղբահանության և այլ ոլորտներում, գաղտնիք չէ։
Գաղտնիք չէ նաև այն, որ համայնքապետի գլխավորությամբ մեծ տեղ է հատկացվում նաև արցախյան բոլոր պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների հիշատակը վառ պահելու գաղափարը, այդ թվում՝ դպրոցներում, ուսումնական հաստատություններում ու բակային հատվածներում կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ։
Այսօր՝ մարտի 30-ին, հերոսներին նվիրված հերթական միջոցառումն էր Մասիս քաղաքում։ Օրը ռեկորդային էր։ Մասիսի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպված հերթական աննախադեպ միջոցառմանը ներկա էին հերոսածին մայրեր, հերոսների հայրեր, Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոբերտ Աբաջյանի հայրը, պապիկը, 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Տարոն Անդրեասյանի հայրը, ընտանիքի անդամները, սիրված «Մագավտո» հաղորդաշարի հեղինակ, սիրված հաղորդավար Մագա Մարտիրոսյանը, զինակից ընկերներ, հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից, այլև մարզերից։
Մասիսի համայնքապետարանի աջակցությամբ կազմակերպված աննախադեպ այս միջոցառմանը ներկա էին նաև Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, բնակավայրերի վարչական ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր, բնակիչներ։
Այսօր Մասիս համայնքի բնակիչ, 16 ռեկորդների հեղինակ 9-ամյա Դավիթ Պետրոսյանը սահմանեց հերթական ռեկորդները` դրանք նվիրելով մասիսցի զոհված հայորդիների հիշատակին։
Հերթական` 17-րդ ռեկորդը սահմանելու համար փոքրիկ դյուցազնը աջ ձեռքով քաշեց 5 մեքենա (6150կգ քաշով)։
18-րդ ռեկորդի համար մեքենաները քաշեց ատամներով, իսկ 19-րդ ռեկորդը սահմանեց ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, «Դյուցազնագրքի» բազմակի ռեկորդակիր, Գինեսի գրքի ռեկորդակիր Վարազդատ Հակոբյանի հետ` քաշելով կցորդիչով բեռնատարներ` 30 տոննա քաշով։
Աննախադեպ այս միջոցառման ժամանակ ևս մեկ ռեկորդ սահմանեց նաև ռեկորդակիր Արմենակ Ծատուրյանը, ով իր ռեկորդը նվիրեց փոքրիկ Դավիթին` ծննդյան օրվա առթիվ։
Գերլարված ու հետաքրքիր օրն ավարտվեց բազմաթիվ շնորհավորանքներով ու առաջիկա նոր ռեկորդներ սահմանելու մաղթանքներով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի