211652_close_icon

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. Վեդիի կամրջի մոտ բախվել են «KAMAZ»-ն ու «ZIL»-ը. վերջինները կողաշրջվել են. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count84915 դիտում article-date 18:34 29-03-2025
Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Երևան Մեղրի Մ2 միջպետական ավտոճանապարհի Վեդու կամրջի հարևանությամբ դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «ZIL MMZ-554M» և «KAMAZ -53212» մակնիշի բեռնատարները: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոմեքենաները կողաշրջվել են, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:
 
Կողաշրջման հետևանքով «ZIL»-ի վրա բարձված ավազը թափվել է: 

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ժամանել են 1 մարտական հաշվարկով: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, գումարտակում ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի, վաշտի հրամանատար Գարուշ Սարգսյանի գլխավորությամբ: 

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները: 

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը: 
 
Վթարի մասին ոստիկանության Վեդիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Տիգրան Շոխոյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Վեդիի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի, և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Դավիթ Դավթյանի և Աննա Հակոբյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր