211652_close_icon
views-count8029 դիտում article-date 20:22 22-07-2014

19-ամյա զինծառայողը գետի ափին ինքնասպանության փորձ է կատարել

19-ամյա Անդրանիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, գումարտակի տարածքում գտնվող գետի ափին ածելիով կտրվածքներ է կատարել իր աջ և ձախ նախաբազուկների շրջանում, որը հանգեցրել է զինվորական պարտականությունների կատարման ժամանակավոր դադարեցման: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողության հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանկվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր