211652_close_icon
views-count3150 դիտում article-date 16:31 26-07-2014

21-ամյա զինծառայողը ծառայությունից խուսափելու համար ասեղով ինքնասպանության փորձ է կատարել

21-ամյա Ալեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, չկարողանալով համակերպվել զինվորական ծառայության հետ, զորամասի 2-րդ դիվիզիոնի լսարանում ասեղով ձախ և աջ նախաբազուկ-դաստակային հոդերի շրջաններում և դաստակների թիկնային մակերեսներին քերծվածքներ կատարելու միջոցով առողջությանը պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, որը կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Ալեն Բաբայանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել Եղվարդի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Նմանատիպ նյութեր