24834 դիտում
20:30 22-07-2014
Խոշոր ավտովթար Երևանում. «Լամբադա» կամրջի մոտ բախվել են մարդատար «Բոգդան-»ն ու Mercedes-ը. կա 11 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում Ազատության պողոտայում Լամբադա կամրջի հարևանությամբ բախվել են Mercedes մակնիշի 34 AS 555 համարանիշի և Богдан մակնիշի 3489 L համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 5 հոգի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն 4 հոգի Արմենիա բժշկական կենտրոն, իսկ 2 հոգի՝ Աբովյանի հիվանդանոց:
Բախումից հետո ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակի սյանը:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարկան ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Երևանի 1-03 շտապօգնության մի քանի բրիգադներ:
Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու գործում հրշեջներին, բժիշկներին օգնում էին քաղաքացիները:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնը պարզել է հիվանդանոց տեղափոխվածներից 11-ի տվյալները: Նրանք են 53-ամյա Լորետա Եսայանը, 24-ամյա Քիրստինե Ռուսյանը, 17-ամյա Մարետա Գասպարյանը, 50-ամյա Աշոտ Ավետիսյանը, 36-ամյա Քրիստինե Բալայանը, 55-ամյա Լարա Հակոբյանը, 51-ամյա Սարգիս Մնացականյանը, 55-ամյա Անահիտ Պապոյանը, 16-ամյա Արամ Խաչատրյանը, 53-ամյա Գոհար Ստեփանյանը, և 29-ամյա Իվետա Ղազարյանը: Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Նախնական տվյալներով Mercedes մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 1.000.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, տվյալ մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 87.000 դրամ:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+