211652_close_icon
views-count4779 դիտում article-date 13:38 23-07-2014

ԼՂՀ դատախազությունը մեղադրանք է առաջադրել ադրբեջանցի դիվերսանտներին

ԼՂՀ պետության տարածք ներխուժած ադրբեջանցի դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել: Իսկ քրեական գործերը միացվել են մեկ վարույթում նախաքննությունը շարունակելու համար: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դատախազությունից: Նախաքննության ընթացքում Դիլհամ Ասկերովը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդ մասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվող պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը`զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելությանշարժառիթով և ԼՂՀ քրեական օրենսգրքի 33-րդ հոդվածով, 103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ և14-րդ կետերով` կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձ: Նույն քրգործով մեղադրյալ Շահբազ Գուլիևին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քրեականօրենսգրքի 316-րդ հոդվածով` լրտեսությունը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 2-րդմասով` առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պահպանվողպետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելը, ԼՂՀ քրեական օրենսգրքի 245-րդհոդվածի 3-րդ մասով` կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերքկրելը, 129-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` մարդուն բացահայտ առևանգելը, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ, անչափահասի նկատմամբ կատարված` կազմակերպված խմբի կողմից, ԼՂՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով` սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով, կազմակերպված խմբի կողմից, ազգային ատելության շարժառիթով: Նախաքննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր