Իսրայելի իշխանությունները մտադիր են արգելել Al Jazeera֊ի գործունեությունը
Իսրայելի իշխանությունները մտադիր են արգելել Al Jazeera հեռուստաալիքի աշխատանքային գործունեությունը։ Ինչպես իր ֆեյսբուքի էջում հայտնել է Իսրայելի ԱԳՆ Ավիգտոր Լիբերմանը, Al Jazeera֊ն համարվում է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման մասին քարոզող մեխանիզմ։
«Մենք միջոցներ կձեռնարկենք՝ Իսրայելում հեռուստաալիքի հեռարձակումը դադարեցնելու համար»,֊ հայտարարել է Լիբերմանը։
Նշենք, որ Al Jazeera հեռուստատեսությունը 24 ժամ շարունակ հեռարձակում է Գազայի հատվածում տեղի ունեցեղ իրադարձությունները։