1469 դիտում
15:00 23-07-2014
ՀՀ գյուղատնտեսության նախարարը խորհրդակցություն է անցկացրել վերամշակող ընկերությունների տնօրենների հետ
Մթերման եռուն շրջանի նախօրյակին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները:
Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմկերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ են և վերամշակողների պահանջարկը և սպասվող բերքի ծավալները : Առանձնապես առատ բերք են խոստանում բանջարեղենի ցանքերը, որոնք ընթացիկ տարում անհամեմատ ավելացել են: Վերամշակողները պատրաստ պետք է լինեն նման ծավալների ընդունմանը և վճարումները ժամանակին կատարելուն:
«Նման աշխատանքի փորձ մենք արդեն ունենք: Պետք է անել ամեն ինչ դժվարությամբ աճեցված ամբողջ բերքը ընդունելու համար: Անչափ կարևոր է նաև գների փոխադարձ շահավետության պահպանումը: Գյուղացին պետք է զգա, որ իր աշխատանքն արդյունավետ է: Չնայած ծիրանի բերքն այս տարի հասկանալի պատճառներով քիչ էր, բայց վերջինիս պակասը պետք է փոխլրացվի մյուս պտղատեսակների հաշվին», - ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ հաշվի առնելով բանջարեղենի պահածոների, հատկապես խորտիկային պահածոների մեծ պահանջարկը, առիթը պետք է օգտագործել և այս տարվա լոլիկի, պղպեղի, սմբուկի առատ բերքի վերամշակմամբ ավելացնել նման պահածոյատեսակների արտադրությունը: Մանավանդ, որ առաջիկայում Հայաստանն անդամագրվելու է Եվրասիական տնտեսական միությանը, որն ավելի դյուրին է դարձնելու արտահանումների ընթացքը:
Եվրասիական տնտեսական գոտի մտնելու հեռանկարի վերաբերյալ նախարարն ասաց նաև, որ այն ավելի նպաստավոր պայմաններ է խոստանում մեր արտադրողներին և վերամշակողներին:
Շահագրգիռ երկխոսության ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ղեկավարները հավաստիացրին նախարարին, որ ընթացիկ տարում նույնպես մթերման գործընթացը կազմակերպված ընթացք կունենա, ժամանակին և առանց խնդիրների գյուղացուց կմթերվի աճեցված ամբողջ բերքը, վճարումները կկատարվեն ժամանակին:
Նմանատիպ նյութեր
1889 դիտում
21:31 27-03-2015
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
2180 դիտում
16:46 11-03-2016
ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
736 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2098 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
733 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար