2111 դիտում
15:36 24-07-2014
22-ամյա երիտասարդը ոստիկանի է ծեծել
22-ամյա Պողոս Փամբուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, տվել է հայհոյանքներ և գոռգռացել: Այդ նույն ժամանակ ՀՀ ոստիկանության ՃՈ աշխատակիցներ Արմեն Գրիգորյանը և Զորայր Գալստյանը Պ. Փամբուկյանին կարգի հրավիրելու համար մոտեցել են նրան և պահանջել դադարեցնել հայհոյանքներն ու գոռգոռոցները: Սակայն Պողոս Փամբուկյանը, չենթարկվելով ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, այն է՝ բռունցքով հարվածել է Արմեն Գրիգորյանի կրծքավանդակին:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: Այս մասին [b][b]SHAMSHYAN.com[/b][/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նմանատիպ նյութեր
4819 դիտում
21:42 07-09-2015
32-ամյա Վալերին ծառայողական պարտականությունները կատարող 3 ոստիկանի է ծեծել
Այս բաժնից
958 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
691 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան
652 դիտում
15:51 18-01-2025
Երևանում ելույթով հանդես կգա աշխարհահռչակ թավջութակահար Ալբան Գերհարդտին