1046 դիտում
14:34 25-07-2014
Հայաստանի և Չինաստանի սեյսմիկ ծառայությունների միջև համագործակցությունը կխորացվի
Հուլիսի 25-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունին: Հանդիպման հիմնական նպատակն էր քննարկել հուլիսի 14-17-ը ԱԻ նախարարի Չինաստան կատարած այցի արդյունքները:
Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին` ընդգծելով, որ կարճատև այցի շրջանակներում կազմակերպվել էր այցելությունների ու հանդիպումների հագեցած ծրագիր.
- Մի քանի օրվա ընթացքում եղել ենք Չինաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայությունում, տեղեկատվության տիեզերական կենտրոնում, ունեցել տարբեր հանդիպումներ, և բոլորն անցել են շատ արդյունավետ ու բարձր մակարդակով: Արդեն պայմանավորվածություն կա առաջիկայում ԱԻ նախարարությունից մասնագետներ ուղարկել տիեզերական կենտրոնում վերապատրաստման, որպեսզի մենք էլ կարողանանք օգտվել տիեզերքում գտնվող արբանյակներից ստացված տեղեկատվությունից: Չինաստանի սեյսմիկ ծառայությունը լավագույններից մեկն է, և այդ ոլորտում համագործակցությունը ևս պետք է ակտիվացնել:
-Ուրախ եմ, որ այցն արդյունավետ է եղել, ինձ տեղեկացրել են, որ Չինաստանին նույնպես հետաքրքրել է ԱԻՆ փորձը և զարմացրել այն հանգամանքը, որ այստեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բոլոր ծառայությունները հավաքված են մի կառույցի ներքո: Ձեր աշխատանքի ամեն մի րոպեն կարող է մարդկային կյանք արժենալ, այդ պատճառով պատրաստվածությունն ու սերտ աշխատանքը շատ կարևոր են:
ԱԻ նախարարը դեսպանին հայտնեց, որ ինքը Չինաստանի իր գործընկերներին արդեն հրավիրել է Հայաստան, որպեսզի նրանք կարողանան սեփական աչքերով տեսնել այդ ամենը:
Դեռևս 2013 թ. սեպտեմբերին արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում Հայաստանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Ներկայումս քայլեր են արվում համագործակցությունն ակտիվացնելու ուղղությամբ, և դեսպան Տյան Չանչունը ևս մեկ անգամ հավաստեց, որ պատրաստ է անել ամեն հնարավորը հայ և չին ժողովուրդների միջև փոխգործակցությունը խթանելու և զարգացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1193 դիտում
16:31 29-04-2019
Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ. փոխշահավետ գործընկերությունը կխորացվի
2534 դիտում
21:02 12-02-2018
Ընդլայնվում է հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում
Այս բաժնից
793 դիտում
21:39 17-01-2025
Fastex-ը 20 մլն դրամ է տրամադրել Արմաթ ճարտարագիտական աշխատանոցների վերազինմանը
910 դիտում
21:12 17-01-2025
Բաքվի բռնապետական վարչախումբը փորձում է դատել ողջ հայ ժողովրդին՝ նսեմացնել նրա արժանապատվությունը. ՀՀԿ ԳՄ
640 դիտում
20:58 17-01-2025
Հունվարի 20-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 31 հարց