211652_close_icon
views-count4560 դիտում article-date 11:11 26-07-2014

Հայտնի են այն մթերքների անունները, որոնք կփոխարինեն արևից պաշտպանվելու քսուկներին

Կարծես թե հեռու չէ այն օրը, երբ բնության գրկում հանգստանալու մեկնելիս մենք կվերցնենք մեզ հետ ոչ թե արևի ճառագայթներից պաշտպանվելու համար նախատեսված կրեմ, այլ դրան փոխարինող մրգեր և բանջարեղեն: Ամերիկացի բժիշկ-կոսմետոլոգները պարզել են, որ որոշ սննդամթերքի մեջ պարունակվող գունանյութեր (պիգմենտ) ունակ են պաշտպանելու մեր մարմինը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Դրանց պաշտպանության մակարդակը հավասար է SPF-10 կրեմին և նույնիսկ SPF-20-ին, գտնում են մասնագետերը: Նրանք առանձնացնում են հատկապես մուգ երանգներ ունեցող հատապտուղները՝ հապալասը, սև խաղողը և մոշը: Համեմատաբար թույլ ազդեցություն ունեն թարմ թուզը, նարինջը, դդումը, կանաչ պղպեղը, կաղամբը և սպանախը: Ամենօրյա սննդակարգում օգտագործելով նշված մրգերը, հատապտուղներն ու բանջարեղենը թույլ կտա մարդուն պահպանել մաշկի նորմալ խոնավությունը:

Նմանատիպ նյութեր