3726 դիտում
10:48 03-06-2017
Մեր նախարարների, պատգամավորների մեջ կան մարդիկ, որոնք «պոստսովետ» չեն, և վաղ թե ուշ նրանք կփոխարինեն «ճահիճը․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երեկ ծանոթացա «PicsArt» սոցիալական ցանցի և ֆոտոխմբագրման հավելվածի գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանի հետ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ IT ոլորտի ձեռնարկությունները Հայաստանում աշխատանքի նոր մշակույթի և կասեի անգամ՝ կյանքի ժամանակակից ընկալման առաջամարտիկներն են:
Կասկած չկա, որ այդ ոլորտը կլինի ոչ միայն տնտեսության, այլև կրթության, առողջապահության, էներգետիկայի և, ամենակարևորը, ռազմարդյունաբերության լոկոմոտիվը: Իսկ սա չի կարող չբերել նաև այլ հասարակական փոփոխությունների:
Բերեմ տարրական օրինակ: Անհատ տաքսիստները բողոքում են համացանցով և նավիգատորով աշխատող տաքսի ծառայություններից: Ո՞վ է հաղթելու այդ պայքարում՝ անկախ նրանից, թե ով ինչ քաղաքական դիրքերից է այդ կոնֆլիկտը մեկնաբանում: Բնականաբար, ծառայությունները, որոնք շատանալու են և մրցակցելու են իրար հետ: Չսափրված, ծխող, ռաբիս երաժշտություն լսող և հաճախորդի հետ քաղաքական բամբասանքները քննարկող տաքսիստները պարտվելու են: Իսկ պարտվելուց հետո նրանք կա՛մ կսափրվեն և կփորձեն նույնպես նորմալ ծառայություններ մատուցել, կա՛մ էլ կանցնեն այլ ոլորտ, որտեղ նույնպես նոր որակներ կպահանջվեն:
Հնարավոր չէ հաղթել առաջընթացը: Որքան էլ մարդիկ պայքարում էին հաստոցների դեմ՝ ասելով, որ ձեռքի աշխատանքով զբաղվողները գործազուրկ կմնան, միևնույն է՝ ձեռնտու գործիքը հաստոցն է: Հիմա էլ ձեռնտու գործիքը համացանցն է: Կամ մեկ այլ օրինակ՝ որքան էլ տեղացի և միջազգային օլիգարխները մեզ վրա նավթ և գազ ծախեն, միևնույն է, մոտ ապագայում մարդիկ իրենց տները տաքացնելու են և լուսավորելու են քամու և արևի էներգիայով, նույն այդ էներգիայով լիցքավորելու են իրենց մեքենաների մարտկոցները: Դա, ի դեպ, բերելու է բռնապետական «նավթային ռեժիմների» տապալման:
Վերջին 5-6 տարում ես Հայաստանում նկատում եմ երևույթներ, որոնք անհամատեղելի են «հետխորհրդային» տրամաբանության հետ: Եվ դա ոչ միայն IT ոլորտի ընկերություններն են՝ մեր նախարարների, պատգամավորների մեջ նույնպես կան մարդիկ, որոնք «պոստսովետ» չեն: Վաղ թե ուշ նրանք կփոխարինեն մեր աչքի համար սովորական դարձած «ճահիճը»:
Մի քանի օր առաջ բանավեճի ժամանակ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հակադարձեց ռուսաստանցի պատգամավոր Նիկոնովին, որը Վրաստանն անվանեց «հետխորհրդային» երկիր: Նա կոչ արեց հրաժարվել «պոստ» նախածանցից` պնդելով, որ Վրաստանն Արևելյան Եվրոպայի երկիր է: Անկախ նրանից՝ այդպես է դա, թե ոչ, դա մի ուղղություն է, որով պետք է գնալ: Նաև՝ մեզ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2205 դիտում
10:47 12-06-2019
Ճահիճը և հեղափոխությունը․ «Առավոտ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը