3161 դիտում
12:01 26-07-2014
Մեծ հարսանիքի 674 զույգերը պահանջում են ազատ արձակել Լևոն Հայրապետյանին
2008թ. Արցախում կայացած «Մեծ հարսանիքի» մասնակից զույգերն այդ կապակցությամբ դիմել են ՌԴ պատկան մարմիններին՝ պահանջելով ազատ արձակել հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված մեծ բարերար Լևոն Հայրապետյանին, փոխանցում է [url=http://artsakhpress.am/arm/news/3559/mets-harsaniqi-674-zuygery-pahanjum-en-azat-ardzakel-levon-hayrapetyanin.html]Artsakhpress[/url].am-ը:
Հանրագրում ասվում է.
Մենք՝ 2008թ. Լևոն Հայրապետյանի նախաձեռնած «Մեծ հարսանիքի» 674 զույգերս, անգնահատելի ենք համարում արցախցի մեծ բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ թե՛ մեզ ու մեր զավակներին հովանավորելու, թե՛ բազմաթիվ այլ խոշոր ծրագրերի տեսքով: «Մեծ հարսանիք» ծրագրի շրջանակներում Արցախում կազմավորվել է 674 ընտանիք, և համարյա 6 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 1200 ծնունդ: Քաջ իմանալով Լևոն Հայրապետյանի դավանած մարդկային բարձր արժեքների մասին՝ մենք համոզված ենք, որ նրան ուղղված մեղադրանքներն անհիմն են: Հույս ունենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կցուցաբերեն օբյեկտիվ մոտեցում, և արդյունքում կապացուցվի մեծ բարերարի անմեղությունը:
Մանրամասները՝ [url=http://artsakhpress.am/arm/news/3559/mets-harsaniqi-674-zuygery-pahanjum-en-azat-ardzakel-levon-hayrapetyanin.html]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2548 դիտում
22:31 12-11-2021
Վերաքննիչ քրեական դատարանն ազատ է արձակել նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին
Այս բաժնից
691 դիտում
16:31 18-01-2025
Լավարկվել է դատական սանկցիաների ինստիտուտը. Արդարադատության նախարարություն
1069 դիտում
16:08 18-01-2025
Լարսը բեռնատարների համար փակ է
790 դիտում
15:55 18-01-2025
Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ. Վարդան Ոսկանյան