211652_close_icon
views-count2434 դիտում article-date 15:41 14-05-2015

20-ամյա Երջանիկն ինքնասպանության փորձ է կատարել՝ ծառայությունից խուսափելու համար

20-ամյա Երջանիկ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, ստացիոնար բուժման մեջ գտնվելու ընթացքում հիվանդասենյակում ածելիով ձախ նախաբազկի շրջանում կատարել է անդամախեղում` իր առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, ինչը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանից: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր