211652_close_icon
views-count1360 դիտում article-date 22:00 26-07-2014

Իսրայելը համաձայնվել է 4 ժամով երկարաձգել հրադադարը

Գազայի հատվածում հաստատված 12-ժամյա հրադադարը Իսրայելի իշխանությունների համաձայնությամբ երկարաձգվել է ևս 4 ժամով: Այս մասին հայտնում է ItarTass գործակալությունը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին: Առայժմ հայտնի չէ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման արձագանքը: Պաղեստինյան աղբյուրները պնդում են, որ Գազայի հատվածում իսրայելական օդուժի ռմբակոծություններից և հրթիռակոծություններից զոհվածների թիվը գերազանցել է 1000-ը: Բախումներում սպանվել է նաև 42 իսրայելցի: Հիշեցնենք, որ հրադադարն ուժի մեջ է մտել այսօր առավոտյան տեղի ժամանակով ժամը 07:00-ից: Հումանիտար հրադադարի ընթացքում բնակչությունը հնարավորություն կունենա ապահովել իրեն խմելու ջրով, սննդով, դեղամիջոցներով, ինչպես նաև վտանգավոր վայրերից տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր:

Նմանատիպ նյութեր