211652_close_icon
views-count2015 դիտում article-date 23:48 26-07-2014

ՀԱՄԱՍ-ը մտադիր չէ 4 ժամով երկարաձգել Իսրայելի հետ կնքած հրադադարը

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ խմբավորումը չի պատրաստվում երկարաձգել Իսրայելի հետ կնքված 12-ժամյա հրադադարը: Այս մասին հայտնել է Ալ-Արաբիա հեռուստաալիքը: «Հրադադարը 4 ժամով երկարաձգելու մասին ոչ մի պայմանավորվածություն չկա»,-հայտարարել է ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սամի Աբու Զուհրին: Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, համաձայն որոնց Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված 12-ժամյա հումանիտար հրադադարը երկարաձգվելու է 4 ժամով: Հիշեցնենք, որ հրադադարը սկսվել է տեղի ժամանակով ժամը 07:00-ին: Իսկ քիչ առաջ ԶԼՄ-ներում կրկին լուրեր սկսեցին շրջանառվել այն մասին, որ ՀԱՄԱՍ-ի զինյալները 3 հրթիռ են արձակել իսրայելական տարածքի ուղղությամբ: Առայժմ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել այդ լուրերին:

Նմանատիպ նյութեր