211652_close_icon
views-count1898 դիտում article-date 23:25 26-07-2014

Սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել. Հրանտ Բագրատյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/hrant.bagratyan]էջում [/url]անդրադարձել է սահմանային գոտիներում բնակվող ՀՀ քաղաքացիներին զինելու կամ չզինելու հարցին. «Խնդրահարույց է դարձել սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինել-չզինելը։ Ընդ որում ՀՀ իշխանությունները, ըստ մամուլի հաղորդագրության, դրան դեմ են։ Այս կապակցությամբ հիշատակում եմ 2013-ի նախագահական ընտրություններին իբրև թեկնածու իմ բանակային ծրագրից (ի դեպ, միակն եմ եղել, որ բանակային ծրագիր է ներկայացրել) հետևյալ միտքը. սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամրագրել որոշակի զինական պարտականություններ։ Մշտապես։ Դրա համար նրանց պետք է ամսական փոքրիկ վարձատրություն նախաատեսել։ Վարձատրության չափերը պետք է բազմապատկել պատերազմական գործողությունների ժամանակ»,- գրել է Բագրատյանը։

Նմանատիպ նյութեր