1873 դիտում
14:48 28-07-2014
Իրանում մեծամասշտաբ համաներում է հայտարարվել
Մուսուլմանների Ռամազան տոնի հետ կապված Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին համաներման մասին հրաման է ստորագրել:
Ըստ հրամանի՝ համաներման են արժանացել 1 տարվա ազատազրկման դատապարտված քաղաքացիները: 1-5 տարվա ազատազրկման դատապարտվածների համար իրենց ազատզրկման ժամկետը կրճատվել է 6 ամսից մինչև 2,5 տարի:
5-15 տարվա ազատազրկման դատապարտվածները պատժաչափը կրճատվել է 1/3-ով: Ազատ են արձակվել նրանք, ովքեր հանցագործությունը կատարել են ոչ դիտավորյալ, կին-դատապարտյալները, ովքեր ունեն մանկահասակ երեխաներ, ինֆեկցիոն հիվանդություններով տառապող, 18 տարին չլրացած դատապարտյալները: 65-ից անց տղամարդ և 55-ից անց կին դատապարտյալները կենթարկվեն դրամական տուգանքի: Ազատ են արձակվելու հարկ չվճարած քաղաքացիները, ինչպես նաև 6 ամսվա ազատզրկման դատապարտվածները:
Համաներումը չի տարածվել այն դատապարտյալների վրա, ովքեր ազատզրկվել են զինված հարձակման, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, հայրենիքին դավաճանելու, ազգային անվտանգությանը սպառնացող,մարդկանց առևանգելու, բռնաբարության, թրաֆիքինգի, խոշոր չափի խարդախության, փաստաթղթերի և արժեքավոր թղթերի կեղծման համար:
Նմանատիպ նյութեր
2263 դիտում
11:40 31-10-2018
Ազգային ժողովը քննարկում է համաներում համաներում հայտարարելու նախագիծը. ՈՒՂԻՂ
1494 դիտում
15:29 03-09-2015
Իրանում մեծամասշտաբ զորավարժություններ են անցկացվում. կամավորների թիվը հասնում է 50 հազարի
1564 դիտում
10:37 01-04-2014
Իրանում երկրի օրվա կապակցությամբ շուրջ 1000 բանտարկյալներ համաներում կստանան
Այս բաժնից
859 դիտում
21:04 11-01-2025
Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել
1132 դիտում
20:37 11-01-2025
Ռուսաստանը չի արձագանքել Ասադի խնդրանքներին․ Ասադի նախկին խոսնակը բացառիկ մանրամասներ է հայտնել
1060 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել