17216 դիտում
19:12 28-07-2014
6 ժամ տևած որոնողական աշխատանքի արդյունքում Սևանի ջրասուզակը Ախուրյանի ջրամբարից դուրս բերեց 22-ամյա երիտասարդի դին
Այսօր՝ հուլիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի ջրամբարում երիտասարդ տղա է ընկել և նրա դին դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրասուզակների օգնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի Աղին գյուղի Ախուրյանի ջրամբար են ժամանել Շիրակի մարզի հրշեջ փրկարարական ջոկատը ովքեր որոնողական աշխատանքներ կատարելուց հետո օգնության են դիմել Սևանի ջրասուզակներին:
Քիչ առաջ ջրասուզակը ջրամբարից դուրս բերեց նույն գյուղի բնակիչ 22-ամյա Գագիկ Խաչատրյանի դին:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ Գ. Խաչատրյանը ընկերոջ հետ եկել էր ջրամբար ձկնորսությամբ զբաղվելու և ընկերը մնացել էր ափում, իսկ ինքը նավակով մտել էր ջրամբարի մեջ, և նավակը շրջվելով նա ջրահեղձ էր եղել:
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շիրակի մարզային վարչության և ոստիկանության Անիի բաժնի օպերատիվ քննչական խմբերը:
Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: