211652_close_icon
views-count2961 դիտում article-date 11:43 29-07-2014

Մոսկվայում այսօր շոգի ամենավտանգավոր՝ «կարմիր» աստիճան է հայտարարվել

Մոսկվայում այսօր հայտարարվել է շոգի «կարմիր»՝ ամենաբարձր և օդի աղտոտվածության ամենավտանգավոր աստիճան: Այս մասին հաղորդում է ItarTass-ը՝ հղում անելով «Мосэкомониторинге»-ին: Մասնագետները խորհուրդ են տվել մոսկվացիներին հնարավորության դեպքում փողոց դուրս չգալ ցերեկային ժամերին և զգոն լինել ինքնազգացողության հարցում: Այսօր Ռուսաստանի մայրաքաղաքում սպասվում է չափազանց շոգ եղանակ: Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև +32C: Նշենք, որ սարսափելի շոգ է տիրում նաև ճապոնիայում: Այնտեղ ևս հայտարարվել է շոգի վտանգավորության ամենաբարձր աստիճան: Միայն հուլիսի 21-27-ը շուրջ 8 հազար մարդ է հոսպիտալացվել:

Նմանատիպ նյութեր