Ռոնալդինյոն կխաղա մինչև 42 տարեկանը. գործակալ
Բարզիլիայի հավաքականի և «Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոյի գործակալ Ռոբերտո Ասիսը հաստատել է, որ փորձառու ֆուտբոլիստը խզել է իր պայմանագիրը «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ: Նա նաև խոստացել է առաջիկայում հայտնել, թե որտեղ է իր կարիերան շարունակելու 2005 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիրը:
« Նա կխաղա մինչև 42 տարեկանը: Չորեքշաբթի օրը մենք կհայտարարենք, թե որտեղ իր կարիերան կշարունակի Ռոնալդինյոն»,-ասել է Ասիսը: