211652_close_icon
views-count1220 դիտում article-date 17:30 29-07-2014

ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդական պատվիրակությանը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 29-ին ընդունել է Անգլիայի Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) երիտասարդական պատվիրակությանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է Սփյուռքի կազմակերպությունների երիտասարդական խմբերի այցերն Արցախ, որի միջոցով հնարավորություն է ստեղծվում ամրապնդել կապերն Հայրենիքի հետ: Ապա Ազգային ժողովի նախագահը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանային, մասնավորապես անվտանգային գործընթացներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ունեցած դերի, նրա հանրային-քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքի, Արցախում իրականացվող համահայկական ծրագրերի, ինչպես նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացի թեմաները: Հանդիպման վերջում Աշոտ Ղուլյանը պատասխանել է երիտասարդ հայրենակիցներին հուզող հարցերին: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն

Նմանատիպ նյութեր