211652_close_icon

Էդգար և Գոռ Մալաքյանները, Արման Հովհաննիսյանն ու Տիգրան Գրիգորյանը հանդես կգան «Ալաշկերտ»-ում

views-count1628 դիտում article-date 14:12 30-07-2014
Այսօր «Ալաշկերտ» ակումբը մեկամյա պայմանագրեր ստորագրեց չորս ֆուտբոլիստների հետ, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Թիմ է հրավիրվել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Մալաքյանը։ Վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում էին Չեխիայի Պլզեն քաղաքի «Վիկտորիա» ակումբին։ Ֆուտբոլիստը փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագիրը «Վիկտորիա»-ի հետ և այս մրցաշրջանում կպաշտպանի «Ալաշկերտ»-ի գույները։ «Ալաշկերտ»-ի կազմը համալրել են նաև Էդգարի կրտսեր եղբայրը՝ Գոռը, և պաշտպան Արման Հովհաննիսյանը։ Վերջիններս նախորդ մրցաշրջանում հանդես էին գալիս «Փյունիկ»-ում։ ''Ալաշկերտի'' չորրորդ ձեռքբերումը Տիգրան Գրիգորյանն է, ով, ըստ էության, վերադարձել է հարազատ ակումբ։

Նմանատիպ նյութեր