3636 դիտում
18:57 30-07-2014
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում
Նուբարաշեն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցից հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև Նորք-Մարաշ վարչական շրջան, հետևել քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ Տարոն Մարգարյանն այցելել է նաև թիվ 123 մանկապարտեզ, որտեղ արդեն ամբողջությամբ ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները: Օգտվելով առիթից՝ փոքրիկների ծնողներն իրենց շնորհակալություն են հայտնել քաղաքապետին նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն: Հարկ է նկատել, որ սա Նորք-Մարաշի չորս մանկապարտեզներից վերջինն էր, որը ևս ամբողջությամբ հիմնանորոգվեց ու, այդպիսով, վարչական շրջանում այդ խնդիրն այլևս ամբողջությամբ լուծված է: Տարոն Մարգարյանը շրջել է նաև մանկապարտեզի խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների համար ստեղծված պայմաններին:
Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացել է Ռ. Անդրեասյանի անվան երաժշտական դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որն, ի դեպ, Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող միակ երաժշտական դպրոցն է: Քաղաքապետին զեկուցվել է, որ մշակութային օջախի 5՝ դաշնամուրային, լարային, փողային, ազգային նվագարանների և վոկալ բաժիններում, ինչպես նաև նկարչության և պարի խմբերում այսօր սովորում է 132 աշակերտ։ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ կրթամշակութային օջախների նորոգման ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու մայրաքաղաքի մշակութային բոլոր օջախներում. «Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում առանձնակի կարևորված է նաև մայրաքաղաքի մշակութային կրթօջախների խնդիրների հետզհետե կարգավորումը և այդ ուղղությամբ ևս վերջին տարիներին իրականացվում են նպատակային ծրագրեր: Երևանում այսօր գործում են նմանատիպ 40 հաստատություններ, որոնցում կրթություն են ստանում շուրջ 16.000 երեխաներ: Այդ կրթօջախների հիմնանորոգման խնդիրը ևս մեր կողմից դիտարկվել է որպես առաջնահերթություն և, մասնավորապես, այս տարի, մայրաքաղաքի 11 երաժշտական և արվեստի դպրոցներում իրականացնում ենք հիմնանորոգման աշխատանքներ: Վերոնշյալ 40 կրթօջախներին 2014 թվականի համայնքային բյուջեից շուրջ 1 մլրդ 200 մլն դրամ սուբսիդիա ենք հատկացրել, ինչը, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ ոլորտն, իրոք, կարևորված է մեր կողմից: Եվ վստահեցնում եմ, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային բոլոր կրթօջախների խնդիրների կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքները կլինեն շարունակական», - ընդգծել է քաղաքապետն ու համոզմունք հայտնել, որ մի քանի տարի անց մայրաքաղաքում չնորոգված մշակութային կրթօջախներ այլևս չեն լինի: Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ մայրաքաղաքում այսօր գործում են 15 երաժշտական, 10 արվեստի և 1 կերպարվեստի դպրոցներ, ինչպես նաև 14 մշակույթի տուն և գեղագիտական կենտրոն:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Երևանի քաղաքապետն այցելել է նաև Երևանի թիվ 5 համաբուժարան, տնօրենի ուղեկցությամբ շրջել հարկաբաժիններում, ծանոթացել շենքային պայմաններին: Անդրադառնալով քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությանն ու համայնքային ծրագրերով իրականացվող աշխատանքներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ հատկապես վերջին երկու տարիներին Երևանի քաղաքապետարանը նպատակային ծրագրեր է իրականացնում նաև քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների նորոգման և բուժսարքավորումների արդիականացման ուղղությամբ. «Վստահ եղեք, որ ոլորտին ուղղված ծրագրերի շրջանակում այս համաբուժարանում ևս կապահովվեն հարմարավետ պայմաններ, որոնք հնարավորություն կտան առավել որակյալ ծառայաություններ մատուցելու մեր բնակիչներին», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է նաև Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածք, ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված զոհված ազատամարտիկների հուշարձանին, որից հետո մոմեր է վառել Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
18:00 12-07-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նորք-Մարաշ վարչական շրջանում
1611 դիտում
20:55 18-06-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում
2251 դիտում
20:58 08-07-2016
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում
Այս բաժնից
1579 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
493 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը
469 դիտում
18:53 20-12-2024
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին