20050 դիտում
22:27 30-07-2014
Նորագավիթում տեղի ունեցած ավտովթարի պատճառով Երևանի ՃՈ աշխատակիցները 6 ժամ աշխատեցին լարված ու օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Նորագավիթ 1-ին փողոցի թիվ 6 տան դիմաց բախվել են Մասիսի բնակիչ 56-ամյա Վազգեն Խաչատրյանի վարած МАЗ մակնիշի 20 LS 378 համարանիշի ամբարձիչը և Երևանի բնակիչ 50-ամյա Հովհաննես Եպիսկոպոսյանի վարած ЗИЛ մակնիշի 33 DU 299 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Խաչատրյանն ու ЗИЛ-ի ուղևոր Երևանի բնակիչ 11-ամյա Էրիկ Եպիսկոպոսյանը տեղափոխվել են Վ. Խաչատրյանը Էրեբունի բժշկական կենտրոն, Է. Եպիսկոպոսյանը Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի պատճառով նշված հատվածում երթևեկությունը մոտ 6 ժամ կաթվածահար էր եղել՝ դառնալով միակողմանի, և Երևանի ճանապարհային ոստիկանները աշխատում էին լարված ռեժիմով, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել հետագա վթարներից:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
3036 դիտում
13:37 06-09-2019
Արմեն Գյուլբուդաղյանց. Տղաները շատ աշխատեցին, hանդերձարանում շնորհակալություն հայտնեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ