22363 դիտում
22:46 30-07-2014
Դժբախտ դեպք` Վրաստան-Հայաստան սահմանին. կինը հանկարծամահ է եղել
[b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով քիչ առաջ դժբախտ դեպք է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան անցակետի հատվածում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վրաստանից դեպի Բագրատաշենի անցակետի մոտ Ford Transit մակնիշի 34 DR 802 համարանիշի ավտոմեքենայի ուղևորուհին, որը կլիներ 55-ից 60 տարեկան հանկարծամահ է եղել:
Այս պահին Վրաստանի ոստիկանության ներկայացուցիչները սպասում են դատաբժշկի ժամանմանը, որից հետո դին կտեղափոխվի Հայաստան:
Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Աշտարակ քաղաքի բնակիչ Յուրի Մխիթարյանի անվամբ:
Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
11802 դիտում
23:38 23-03-2014
Դժբախտ պատահար Երևանում. վարորդը մեքենան վարելու ընթացքում հանկարծամահ է եղել