Պեպեն թքել է Կեյտայի վրա. տեսանյութ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Մադիիդի «Ռեալ»-ի և «Ռոմա»-ի միջև կայացած ընկերական խաղից առաջ տհաճ միջադեպ էր տեղի ունեցել մադրիդցիների պաշտպան Պեպեի և հռոմեացիների կիսապաշտպան Սեյդու Կեյտայի միջև, որի ընթացքում աֆրիկացի խաղացողը ջրի շշով հարվածել էր Պեպեին:
Խաղից հետո Կեյտան իր Twitter-ի էջի միջոցով հայտարարել է, որ Պեպեն թքել է իր վրա, որից հետո նա շշով հարվածել է պորտուգալացուն: «Բարսելոնա»-ի նախկին խաղացողը երկրպագուներից ներողություն է խնդրել իր պահվածքի համար: