14750 դիտում
13:33 31-07-2014
Կոտայքի մարզի Արամուս գյուղում ոստիկանին դանակահարել է իր կնոջ հորեղբոր որդին
Երեկ՝ հուլիսի 30-ին, դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Արամուս գյուղի երիտասարդական 3-րդ փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել նույն գյուղի բնակիչներ՝ 27-ամյա Պետրոս Կարախանյանի և 23-ամյա Նարեկ Պողոսյանի միջև:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ժամանակ Ն. Պետրոսյանը դանակով մի քանի անգամ հարվածել է Պ. Կարախանյանին, ով էլ «կողակեղի ծակած վերք՝ ձախից» և «ձախ բազկի ծակած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Պողոսյանը Պ. Կարախանյանի կնոջ հորեղբոր որդին է, իսկ Պ. Կարախանյանը աշխատում է ոստիկանության Աբովյանի բաժնի պարեկապահակային ծառայության գնդում:
Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր՝ հուլիսի 31-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, Ն. Պողոսյանը Արամուս գյուղի Երիտասարդական 3-րդ փողոցի 7-րդ տնից բերման է ենթարկվել ոստիկանության Կոտայքի բաժին: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Սերոբ Հարությունյանի հանձնարարականով նշանակվել է ծառայողական քննություն: