211652_close_icon
views-count3287 դիտում article-date 18:34 31-07-2014

Ցավում եմ Մեսսիի համար. տեր Շտեգեն

«Բարսելոնա»-ի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը հայտարարել է, որ մի փոքր ցավում է Մեսսիի համար, ում հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց Գերմանիայի ընտրանուն: « Ես ցավում եմ Մեսսիի համար, սակայն եզրափակչից հետո ես ցնծում էի: Այդ խաղը դիտում էի Բարսելոնայի հյուրանոցներից մեկում, որտեղ ես ապրում եմ: Ես շատ ուրախ եմ Գերմանիայի հավաքականի իմ խաղընկերների համար: Հուսով եմ «Բարսելոնա»-ում հաջող հանդես կգամ և կրկին կհրավիրվեմ Գերմանիայի հավաքական: «Կապտանռնագույնների» կազմում ես հնարավորություն կստանամ ցուցադրել իմ ունակությունները: Գիտեմ, թե ինչ ճնշում է զգում «Բարսելոնա»-ի դարպասապահը, սակայն ես դրանից չեմ վախենում»,-ընդգծել է գերմանացի դարպասապահը:

Նմանատիպ նյութեր