211652_close_icon
views-count932 դիտում article-date 16:15 01-08-2014

Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է ընկերական հանդիպումներին. ֆոտոշարք

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի շարունակում է նախապատրաստվել օգոստոսի 4-ին և 6-ին կայանալիք Իրանի մինչև 22 տարեկանների հավաքականի հետ ընկերական հանդիպումներին: Քանի որ հանդիպումները կրում են ընկերական բնույթ, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ցանկությամբ Հայաստանի Մ-21 հավաքականի կազմում հանդես կգան նաև ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռումյան Հովսեփյանը և Գագիկ Դաղբաշյանը: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել իսպանական «Մուրսիայի» հարձակվող Վարդան Պողոսյանը, իսկ «Զենիթի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանն այս անգամ չի միանա Հայաստանի Մ-21 հավաքականին, քանի որ օգոստոսի 4-ը և 6-ը ՖԻՖԱ-ի օրացույցով պաշտոնական հանդիպումների օրեր չեն: Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ընդհանուր առմամբ, հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների: Լուսանկարները` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի

Նմանատիպ նյութեր