7154 դիտում
19:03 01-08-2014
Ավտովթար Երևանում. Իսակովի պողոտայում բախվել են Daewoo Nexia-ն և BMW-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 131 էլեկտրասյան դիմաց բախվել են Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ 41-ամյա Վաչե Գրիգորյանի վարած Daewoo Nexia մակնիշի 35 SU 811 համարանիշի և BMW մակնիշի 98 CC 988 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Daewoo-ի վարորդ Վ. Գրիգորյանն ու BMW-ի միջի 2 անձինք Երևանի բնակիչներ 28-ամյա Մանուկ Գասպարյանը, և 25-ամյա Տիգրան Սառիկյանը տեղափոխվել են Վ. Գրիգորյանն ու . Տ. Սառիկյանը Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ Մ. Գասպարյանը Երևան բժշկական կենտրոն, որտեղից նրան տեղափոխել են Մալայան բժշկական կենտրոն, իսկ հետո Արմենիա բժշկական կենտրոն:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ոստիկանությունը պարզում է BMW-ի վարորդի ինքնությունը:
Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է 400.000, իսկ Daewoo Nexia-ինը` 1.200.000 դրամ, ինչը [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեր:
Ընդ որում, BMW մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր շուրջ 109.000, իսկ Daewoo Nexia-ինը`43.000 դրամ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+