2064 դիտում
15:46 02-08-2014
«Երիտասարդական»-ի գետնանցումում կիրառվում են նոր ճարտարապետական լուծումներ. տեսանյութ
Այստեղ վաղուց գրքեր չեն վաճառում, հայտնի գրախանութների գետնանցումը փոշու մեջ է: Անգլիացիներն ու հայերը նախագծել են Երևանի ու հանրապետության համար նոր գետնանցում` առաջին անգամ յուրահատուկ լուծումներով:
Աբովյան-Իսահակյան խաչմերուկում իրականացվող շինարարության առաջին փուլն ավարտվում է: Տրանսպորտի համար երթևեկությունը օգոստոսին կկարգավորվի: Մնում է ներքին հարդարման աշխատանքն անել:
Ամենահաճելի նորությունը հաշմանդամություն ունեցողների համար է: Այս անցումում կտեղադրվի առնվազն 4 վերելակ: «Երևան նախագիծ»-ը կառուցապատողի հետ պայմանավորվել է, որ ժամանակակից տեխնոլոգիա կկիրառեն, որպեսզի դժվարանցանելի թեքահարթակները փոխարինվեն հարմարավետ սարքերով: Ամբողջ կահավորումը կհարմարեցվի հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին:
Երեսուն տարվա պատմություն ունեցող անցումը մաշվել էր, կոնստրուկցիաները հնացել: «Գրիթ Վիկտորիա» ընկերությունը մեկ ու կես տարի է նորացնում է ամբողջ կառույցը, ամրացնում: Այս պահին հատակն է բետոնապատվում:
Անցումում կգործեն ժամանցի սրահներ, սննդի կետեր, հագուստի խանութներ: Աշխատանքները մի պահ դանդաղել են, քանի որ դժվարություններ են առաջացել նոր համակարգեր անցկացնելիս, նախկինում դրանք բացակայել են: գետնանցումը շահագործման կհանձնվի 2015-ի մայիսին:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32024]Armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3871 դիտում
14:50 04-08-2017
Ջրափրկարարների նոր մոտորանավակներն արդեն կիրառվում են փրկարարական աշխատանքներում
1414 դիտում
23:16 27-11-2020
Քովիդի անվտանգության նոր կանոնները թերի են կիրառվում մարզերում. ԱԱՏՄ
Այս բաժնից
565 դիտում
12:08 18-01-2025
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների 22 դեսպանի