211652_close_icon
views-count1746 դիտում article-date 16:36 02-08-2014

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին

Այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության կարգը, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: Երկրի ղեկավարի հաստատած փաստաթղթով առաջին անգամ իրավական կարգավորման են ենթարկվում թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործառույթները, թեկնածուների ընտրության մրցույթի անցկացման և թեկնածուների առաջադրման ընթացակարգերը, ինչպես նաև դրանց հետ կապված մի շարք այլ հարցեր: Նշված կարգի կիրառումը կոչված է ապահովել մեր պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և դրանցից բխող իրավական չափանիշներին համահունչ Եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների արդար, թափանցիկ և հրապարակային ընտրությունը:

Նմանատիպ նյութեր