6022 դիտում
23:02 03-08-2014
Երևանում 22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա ՍՊԸ-ի տնօրենին
Այսօր՝ օգոստոսի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 02:40-ի սահմաններում Երեւանի բնակիչ, 22-ամյա Արթուր Մանուկյանը իր վարած Opel մակնիշի 50 DO 909 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի եւ Փ. Բյուզանդ փողոցի խաչմերուկում «Մալիբու» սրճարանի դիմաց վրաերթի է ենթարկել Բյուզանդի փողոցի բնակիչ, 58-ամյա Վարդան Մարգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով, Opel-ի վարորդն աշխատում է «Նաստալգի» տաքսի ծառայությունում, իսկ վրաերթի ենթարկվածը՝ «Բորոդինո» ՍՊԸ-ում որպես տնօրեն: