31352 դիտում
21:21 04-08-2014
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչները ՀՀ վարչապետին ու Պաշտպանության նախարարին ասում էին, պատրաստ ենք հասնել մինչև Բաքու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես ավելի [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/04/22530/]վաղ հայտնել էր [/url] [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ը, այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելեցին Տավուշի մարզ, եղան սահմանամերձ մի քանի գյուղերում, այցելեցին մարտական դիրքեր:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ վարչապետի և ՊՆ նախարարի հետ հանդիպման ժամանակ բոլոր գյուղացիները առաջին հերթին իրենց շնորհակալությունն էին հայտնում Հայոց Բանակին, սահմանը պահող շարքային զինվորին ու ասում, որ եթե նրանք ամուր ու դուխով չլինեն իրենց պոստում, ապա մենք ոչինչ ենք թուրք ասկյարի դեմ՝ նկատի ունենալով ադրբեջանական դիվերսիոն խմբերին:
Արդեն քանի օր ու գիշեր է բանակի բարձրաստիճան սպաներն ու շարքային զինվորները, գյուղացիներիս հետ մի մարդու նման հետ ենք շպրտում թշնամուն, ովքեր բազմաթիվ մարդկային կորուստներից բացի ունենում են նաև տուժածներ, իրենց եկած վայրերում էլ թողնում են զենք ու զինամթերք:
Գյուղացիները վարչապետ Հ. Աբրահամյանից խնդրում էին, որ լավ աչքով նայեն սահմանամերձ գյուղերին, լուծվի մանկապարտեզի շենքի, ջրի խնդիրները:
Բազմաթիվ գյուղացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ թող որոշ գրանդակեր կազմակերպություններ հիմա գան մեր գյուղերը ու գիշերեն մեզ հետ, երբ ամեն վայրկյան թշնամին կրակում է, իսկ թշնամուն առաջին հերթին լռեցնում և հետ են շպրտում մեր մատղաշ զինվորները, իրենց հրամանատարների հետ, թե չէ Երևանում նստած սուտ-սուտ լուրեր են տարածում, թե գյուղերը դատարկվում են:
Գյուղացիները վստահ են, որ առաջիկայում Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ադրբեջանցի իր գործընկերոջ հետ վերջակետ կդնի Ադրբեջանի պռովակացիոն ու դիվերսիոն գործողություններին, իսկ եթե ոչ ապա մեծից փոքր պատրաստ են հասնեն մինչև Բաքու:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը և տեսանութերը Տավուշի մարզից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 165+
165+