2305 դիտում
15:44 05-08-2014
Հրաչյա Հարությունյանի մեղքը ապացուցված չէ. փաստաբան
Հրաչյա Հարությունյանի մեղքը իրեն մեղսագրվող հանցագործության կատարման մեջ ապացուցված չէ: Այս մասին Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին ասել է փաստաբան Ռուբեն Մարկարյանը:
Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՄԻՊ գրասենյակից: Փաստաբան Ռուբեն Մարկարյանը Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին հայտնել է, որ Մոսկվայի Տրոիցկի դատարանի որոշմամբ Հրաչյա Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով, այն է` ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Դատարանի կողմից որպես պատիժ նշանակվել է 6 տարի 9 ամիս ազատազրկում ընդհանուր ռեժիմի կալանավայրում, ինչպես նաև Հրաչյա Հարությունյանը զրկվել է 3 տարի տևողությամբ տրանսպորտային միջոցի վարման իրավունքից: Տուժողներին վնասների հատուցման հայցերը դատարանի կողմից քննության չեն առնվել: Դատարանի կարծիքով դրանք պետք է քննության առնվեն քաղաքացիական դատավարության շրջանակներում, այսինքն` պատասխանողի բնակության վայրում:
Փաստաբան Ռուբեն Մարկարյանը հայտնել է նաև, որ դատավճիռը բողոքարկվելու է ՌԴ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի` կեղծ փաստաթղթի օգտագործման մասով, քանի որ Հրաչյա Հարությունյանի մեղքը տվյալ հանցագործության կատարման մեջ ապացուցված չէ: Թեև տվյալ հոդվածը պատժի ծանրության վրա որևէ կերպ չի ազդում, այնուամենայնիվ, խնդիրը սկզբունքային է` անձը չպետք է մեղավոր ճանաչվի չկատարած արարքի համար:
Ինչ վերաբերում է նշանակված պատժի մասով դատավճռի բողոքարկմանը, ապա այն ամբողջությամբ կախված է Հրաչյա Հարությունյանի կամքից:
Հրաչյա Հարությունյանն իր վերջին խոսքում մեկ անգամ ևս ներողություն է խնդրել տուժողներից և հայտնել իր խորը ցավն առ այն, որ չի կարող ետ տալ ժամանակը, որպեսզի ձեռնարկի բոլոր հնարավորը՝ ողբերգական ճանապարհատրասպորտային պատահարը կանխելու համար:
Նմանատիպ նյութեր
2508 դիտում
18:29 18-04-2014
Հրաչյա Հարությունյանի ընտանիքը անկնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ նա մեղքը ընդունել է
8662 դիտում
11:36 07-01-2020
Հրանտ Բագրատյան. Վարչապետի երազանքը, որ ՀՀ-ն 2020-ին կանցնի Ադրբեջանին, ապացուցված չէ
Այս բաժնից
760 դիտում
19:23 11-01-2025
Կուրսկում հյուսիսկորեացի երկու զինվորական է գերեվարվել
616 դիտում
18:44 11-01-2025
Շոլցը պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու
733 դիտում
16:46 11-01-2025
ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Մոսկվային կստիպեն բարդ ընտրություն կատարել․ Սպիտակ տուն