7018 դիտում
16:32 05-08-2014
Դավիթաշենում բախվել են Գյումրեցու և Երևանցու Mercedes-ները. կան վիրավորներ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում օգոստոսի 1-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19:30-ի սահմաններում Սասնա Ծռեր փողոցի թիվ 117 սյան մոտ իրար են բախվել Երևանի բնակիչ, 47-ամյա Պետրոս Մուրադյանի վարած Mercedes մակնիշի 33 SP 876 համարանիշի, Գյումրի քաղաքի բնակիչ, 64-ամյա Սամվել Սարգսյանի վարած Mercedes մակնիշի 32 UU 542 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով վարորդներ Պ. Մուրադյանը, Ս. Սարգսյանը և նրա ուղևոր, Գյումրի քաղաքի բնակիչ, 56-ամյա Անահիտ Նիկոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Նիկոլյանը աշխատում է Աշոցքի միջնակարգ դպրոցում: