1363 դիտում
17:12 05-08-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքի կենտրոն
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի ուղեկցությամբ այսօր այցելել է «Փրկություն» հասարակական կազմակերպության՝ մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ու երիտասարդների ցերեկային խնամքի և առօրյա զբաղվածության կենտրոն:
Հովիկ Աբրահամյանը շրջել է հաշմանդամ երեխաների կենտրոնի սենյակներով, ծանոթացել ստեղծված պայմաններին և հնարավորություններին, զրուցել երիտասարդների հետ: Ապա վարչապետը հանդիպել է մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք վերաբերում էին կենտրոնի տարածքի ընդլայնմանը, շահառուների տեղափոխման համար ևս մեկ տրանսպորտային միջոցի տրամադրմանը, երեխաների ամառային հանգստի կազմակերպմանը, շենքի վերանորոգմանը, կոմունալ և պահպանման ծախսերի փոխհատուցմանը և այլն: Անհատապես լսելով բոլոր ծնողներին՝ կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված հարցերին և հանձնարարականներ տվել պատասխանատուներին: Այս մասին են հայտնում ՀՀ կառավարության մ
Այցի ավարտին հաշմանդամ երիտասարդներից մեկը վարչապետ Աբրահամյանին է հանձնել իր կողմից պատրաստված կավե հուշանվերը:
1999 թ. ստեղծված այս կենտրոնի առաքելությունն է նպաստել հաշմանդամ երեխաների և երիտասարդների կրթական, առողջապահական ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը՝ ուսուցման, խորհրդատվության և բուժծառայությունների տրամադրման միջոցով: Կենտրոնի 65 շահառուն մասնագիտական որոշակի հմտություններ է ձեռք բերում արվեստի տարբեր խմբակներում և օգտվում հոգեբանի, լոգոպեդի, սոցիալական աշխատողի, էրգոթերապիստի, հատուկ մանկավարժի ծառայություններից:
Երեխաների տեղափոխումը տանից կենտրոն և հակառակ ուղղությամբ իրականացվում է «Փրկություն» ՀԿ-ի մեկ միկրոավտոբուսով: Կենտրոնի 24 աշխատակցի աշխատավարձը համաֆինանսավորման սկզբունքով վճարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 1999 թվականից Շենգավիթ համայնքի թաղապետարանը, իսկ 2012 թվականից՝ Երևանի քաղաքապետարանը «Փրկություն» ՀԿ-ին անհատույց հատկացրել են 900 քմ տարածք ծրագրերն իրականացնելու համար:
Նմանատիպ նյութեր
1286 դիտում
14:31 07-02-2014
Ամփոփվել են մտավոր խնդիրներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի վերաբերյալ ծրագրի արդյունքները
1710 դիտում
11:56 07-11-2019
30 %-ով կբարձրանա մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցողների աշխատավարձը
Այս բաժնից
742 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
763 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»