20262 դիտում
10:21 06-08-2014
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզ այցելելուց առաջ անակնկալ այցելեց Դիլիջանի թունելում վերանորոգման աշխատանքներ կատարողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ.ԼՐԱՑՎԱԾ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հերթական աշխատանքային այցն է կատարում Լոռու մարզ:
Ինչպես Լոռու մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարչապետը, մինչև Լոռու մարզ այցելելը, հանդիպելու է Երևան-Իջևան միջպետական ճանապարհին Դիլիջանի թունելում կառավարության կողմից կապիտալ վերանորոգվող Դիլիջանի թունելի վերանորոգման աշխատանքներ կատարողներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Դիլիջանի թունելի սկզբնամասում վարչապետ Հ. Աբրահամյանին դիմավորեցին Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Գեղարքունիքի մարզպետը:
Վարչապետը խիստ հանձնարարական տվեց ճանապարհն ու թունելը կառուցող ընկերության ներկայացուցիչներին, որ այն պետք է կատարեն որակով, հակառակ դեպքում կառավարությունը խիստ վերաբերմունք կցուցաբերի անորակ աշխատանքներ կատարելու համար:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ՀՀ վարչապետը արդեն Լոռու մարզում է, որտեղ կառավարության ղեկավարին և պատվիրակությանը միացան Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Լոռու մարզի ԱԺ պատգամավոր ընտրված Էդմոն Մարուքյանը և այլ անձինք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ քիչ առաջ վարչապետ Հ. Աբրահամյանը այցելեց Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչության նորակառույց շենք, որտեղ վարչապետին դիմավորեց ՀՀ ԱԻՆ նախարար Արմեն Երիցյանը:
Այս պահին վարչապետը շենքի ներսում ծանոթանում է փրկարարների աշխատանքային պայմաններին:
Ֆոտոլրագրողի հարցին, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ամեն անգամ փրկարարների հետ հանդիպման ժամանակ խոստանում էր բարձրացնել նրանց աշխատավարձները, սակայն ոչ մի արդյունք Հ. Աբրահամյանը հայտնեց. Մենք չենք խոստանում, սակայն նախարարի հետ կքննարկենք այդ խնդիրը:
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ վարչապետը Հաղպատ գնալու ճանապարհին անակնկալ կանգնեց և հանդիպեց այդ պահին ճանապարհին հավաքված դպրոցականներին, ովքեր «Գուգարք» ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնում: Իսկ հետո Հ. Աբրահամյանի գլխավորությամբ՝ պատվիրակությունը այցելեց Հաղպատի միջնակարգ դպրոց, որտեղ վարչապետի հովանավորությամբ դպրոցը կապիտալ վերանորոգվել է: Դպրոցում ավելացվել է մարզադահլիճ և հանդերձների սրահ, և այն չի զիջում Երևանում գործող շատ էլիտար դպրոցներին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 118+
118+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15287 դիտում
18:45 05-05-2016
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լոռու մարզում էր. նա անակնկալ այցելեց նաև Թումանյան գյուղի մանկապարտեզ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)