Երևանյան խճուղի 90-ի մղձավանջը. 38 ընտանիք` անմարդկային պայմաններում. տեսանյութ
Կիսաքանդ և մշտապես խցանվող կոյուղով շենքում բնակիչներն ապրում են արդեն 8 տարի:
Վանաձորի Երևանյան խճուղի 90 շենքի բնակիչներն են: Երկրաշարժից հետո տնակային ավաններում բնակություն հաստատած և տարհանված 38 ընտանիք է այստեղ ապրում` արդեն 8 տարի: Շենքային անմխիթար պայմաններ` կիսաքանդ պատեր, կաթող առաստաղներ, հաճախակի խցանվող կոյուղատար: Բնակիչներն արդեն մի քանի անգամ ստիպված են եղել սեփական միջոցներով բացել խցանված կոյուղին, բայց խնդիրը հիմնական լուծում է պահանջում:
Անցյալ տարի Կառավարության և Վանաձորի քաղաքապետարանի համատեղ ներդրմամբ շենքը վերակառուցվել է որպես համայնքային ենթակայության հանրակացարան: Իսկ կոյուղու պարբերաբար խցանվելու համար մեղադրում են բնակիչներին: Իսկ, թե երբ կլուծվի «Վանաձոր 2» հանրակացարաններում բնակվող 132 ընտանիքի բնակարանի հարցը` քաղաքապետարանը պատասխան չունի:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/32142]Armnewstv.am[/url]