211652_close_icon
views-count3605 դիտում article-date 11:29 06-08-2014

Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ. քանակական մեծ ձեռքբերումները դեռևս չեն նշանակում, որ դրանք պատրաստ են կիրառման. Սեյրան Օհանյան

Հրադադարի ռեժիմի խախտումից հետո հայկական կողմը կրել է վեց կորուստ, իսկ հակառակորդի կորուստները 8-9 անգամ ավելին են: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, Ադրբեջանն իր իսկ ստի զոհը դարձավ: «Ադրբեջանական բանակն այսօր լայն թափով սպառազինվում է, բայց մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր զենք օգտագործող է պետք: Քանակական մեծ ձեռքբերումները դեռևս չեն նշանակում, որ դրանք պատրաստ են կիրառման»,- նշեց նախարարը՝ միաժամանակ ավելացնելով, որ այսօրվա փորձը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ չէ կիրառել այդ ամենը: «Այնինչ` հայկական զինված ուժերը ավելի պատրաստված են գիտելիքներով ու ունակություններով: Տարածաշրջանում մրցունակ են ու պատրաստ իրենց առջև դրված անվտանգության խնդիրները լուծել»,- ավելացրեց Սեյրան Օհանյանը:

Նմանատիպ նյութեր