211652_close_icon
views-count22024 դիտում article-date 14:18 06-08-2014

Երևանում 63-ամյա վարորդը Hummer H3-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Կիևյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց Երևանի բնակիչ, 63-ամյա Կամսար Ջիլավյանը իր վարած Hummer H3 մակնիշի 07 TT 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը, ով կլինի 50-55 տարեկան տղամարդ, տեղափոխվի «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Վրաերթի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի ծառայողները, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գոռ Թադևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը: 17:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է վրաերթի ենթարկվածի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 59-ամյա Արմիկ Սեյրանյանն է: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր