1589 դիտում
10:37 07-08-2014
Հայ գիտնականները ծանոթանում են գիտաչափության նրբություններին
Օգոստոսի 6-7-ը ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի ավտոմատացման և պրոբլեմների ինստիտուտը և Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնն անցկացնում են «Գիտության արդի մոտեցումները. գիտաչափություն» խորագրով երիտասարդ գիտնականների միջազգային դպրոցը։ Այն տեղի է ունենում ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի (ԵԳԱԾ) շրջանակներում, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի միջոցով։ Այս մասին է տեղեկացնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանն ընդգծեց, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում ֆինանսավորվում են տարբեր ոլորտների գիտաժողովներ, դպրոցներ։ Ըստ նրա՝ ԵԳԱԾ գործունեության 2 տարիների ընթացքում նկատվում է երիտասարդ գիտնականների աշխուժացում, մեծացել է Հայաստանում անցկացվող միջազգային գիտաժողովների թիվը։ Գևորգ Վարդանյանը կարևորեց նաև գիտաչափությանն առնչվող միջազգային ամառային դպրոցը։ Նա նկատեց, որ Հայաստանում նման դպրոցի կազմակերպումը հնարավորություն կընձեռի հայ գիտնականներին ներկայացնել գիտաչափության էությունը, կարևորությունն ու նշանակությունը գիտության զարգացման համար, ծանոթացնել ոլորտի միջազգային չափանիշներին, ներկայացնել գիտության զարգացման հայեցակարգերի միջազգային փորձն ու դրանց կիրառելիությունը Հայաստանի գիտության զարգացման գործում։
Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Շուշանիկ Սարգսյանն ընդգծում է, որ գիտաչափությունը նոր դիսցիպլին է գիտության մեջ, որը Հայաստանում նոր-նոր է սկսում զարգանալ։ «Գիտաչափության վերաբերյալ գիտական համայնքում ինֆորմացիայի պակաս կար, ինչն էլ առիթ դարձավ կազմակերպելու ամառային դպրոցը։ Գիտաչափությունը գիտության գնահատման քանակական մեթոդ է, որի կիրառումը կարող է նպաստել ազգային գիտության զարգացմանը՝ ինտեգրելով այն գիտության միջազգային շուկային»,- նշեց Շուշանիկ Սարգսյանը։ Ամառային դպրոցում դասախոսություններ են կարդում արտասահմանից ժամանած անվանի դասախոսներ, այդ թվում՝ ոլորտի հիմնադիրներից և առաջատարներից մեկը՝ Լյուվենի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Գլանզելը։
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը նկատում է, որ գիտական ցանկացած աշխատանք, գիտական հիմնարկի արդյունավետությունը չափվում է գնահատման համապատասխան չափանիշերով: «Բազմաթիվ գիտնականներ կան, որոնք տարբեր ամբիոններից բարձրաձայնում են, թե հանճարեղ գործեր են անում: Բայց միայն ասելով, լեզվական հմտությունները կիրառելով չէ: Մեթոդներ կան, գիտաչափություն կա, որի միջոցով հնարավոր է գնահատել ցանկացած գիտնականի, ցանկացած գիտական աշխատանք, գիտական հիմնարկ։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանն այս ոլորտում դառնում է տարածաշրջանի առաջատար պետություններից մեկը»,- ասում է Գիտության պետական կոմիտեի նախագահը։
Նմանատիպ նյութեր
1155 դիտում
11:28 31-07-2014
Արցախի, Հայաստանի և սփյուռքի ուսուցիչները ծանոթանում են Ցեղասպանության թեմայի դասավանդման նրբություններին
1565 դիտում
17:00 25-08-2014
Ռուսաստանը ճանաչել է Պորոշենկոյին` չնայած բոլոր «նրբություններին». Լավրով
8333 դիտում
13:47 03-11-2017
Սերժ Սարգսյանը լավագույնն է տիրապետում ԼՂ հակամարտության կարգավորման նրբություններին. Հրանուշ Հակոբյան
Այս բաժնից
661 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
1648 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել