211652_close_icon

Դոնեցկում հիվանդանոցի ռմբակոծման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

views-count1748 դիտում article-date 18:36 07-08-2014
Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները հայտնել են, որ ուկրաինացի զինվորականները մի քանի ռումբ են արձակել Դոնեցկի Կենտրոնական հիվանդանոցի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է INTERFAX֊ը։ Ռմբակոծման հետևանքով զոհվել է 2 մարդ, հիվանդներից և բուժսպասարկման անձնակազմից ևս 10֊ը վիրավոր են։ Նշվում է, որ ներկայումս քաղաքում ուժայինները լայնամասշտաբ ռմբակոծումներ են իրականացնում։

Նմանատիպ նյութեր