7384 դիտում
12:00 09-08-2014
Հակառակորդը Տավուշի մարզում եւս խախտում է հրադադարի ռեժիմը եւ պատասխան հարված ստանում
Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ ՊՆ լրատվական ծառայությունից:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 86 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետեւում են հրադադարի ռեժիմի պահպանմանը եւ իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
Նմանատիպ նյութեր
6674 դիտում
10:41 05-08-2015
Հակառակորդը ոչ միայն չի լռում, այլեւ էլ ավելի խոշոր տրամաչափի զենքերով է խախտում հրադադարի ռեժիմը
3819 դիտում
15:43 01-08-2014
Հակառակորդը այսօր եւս գնդակոծել է Տավուշի մարզի գյուղերը. նրանց արձակած գնդակները մարդկանց տներ են ներխուժել
Այս բաժնից
2329 դիտում
09:03 19-01-2025
Երեկոյան ժամերին սպասվում է ձյուն