6677 դիտում
10:41 05-08-2015
Հակառակորդը ոչ միայն չի լռում, այլեւ էլ ավելի խոշոր տրամաչափի զենքերով է խախտում հրադադարի ռեժիմը
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային եւ հրետանային զինատեսակներից պարբերաբար խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Օգոստոսի 4-ին եւ լույս 5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ կիրառել է 60 մմ-անոց (45 արկ) եւ 82 մմ-անոց (24 արկ) ականանետեր:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։
Բարեբախտաբար, հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:
Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը:
Նմանատիպ նյութեր
7739 դիտում
16:56 02-04-2016
Ադրբեջանը ոչ միայն խախտել է հրադադարի ռեժիմը, այլեւ փաստացի վերսկսել պատերազմական գործողությունները. ՀՅԴ ԳՄ
4120 դիտում
12:49 10-07-2016
Այս գիշեր շփման գծում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից
Այս բաժնից
871 դիտում
10:12 19-01-2025
Զանգվածային անկարգություններ ադրբեջանական Իմիշլիում
922 դիտում
22:54 18-01-2025
Թրամփը մտադիր է կրիպտոարժույթը ազգային առաջնահերթություն սահմանել․ Bloomberg