211652_close_icon

Պաբլո Արմերոն իր կարիերան կշարունակի «Միլան»-ում

views-count1581 դիտում article-date 19:43 09-08-2014
«Նապոլի»-ի պաշտպան Պաբլո Արմերոն վաղը բուժզննում կանցնի «Միլան»-ում, տեղեկացնում են իտալական լրատվամիջոցները: Այն բարեհաջող անցնելուց հետո Կոլումբիայի հավաքականի խաղացողը վարձակալական հիմունքներով հանդես կգա միլանյան ակումբի կազմում: Մրցաշրջանի վերջում «Միլան»-ը ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները ձեռք բերելու հնարավորություն կստանա:

Նմանատիպ նյութեր